▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի:  «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:

Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել Վեդիի ոստիկանական համակարգի ղեկավարների և համակարգից ազատված Արթենյան ավագի պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո:


Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ հունիսի 29-ին Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, և մանրամասները առաջիկայում:

Ուշագրավ այլ հոդվածներ`  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more