▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միկոյանի արձանը Ադրբեջանի ձեռքին հաղթաթուղթ կդառնա.«ՉԻ»

«Տարիներ առաջ Վրաստանի Գորի քաղաքում տեղադրվեց Ստալինի արձանը։ Հիշո՞ւմ եք, թե այնտեղ ինչ աղմուկ բարձրացավ։  Միլիոնավոր մարդկանց կյանքը խլած, պատմության խոշորագույն չարագործներից մեկի արձանի տեղադրման հարցը այստեղ զայրույթ էր առաջացրել։ Աղմուկ բարձրացնողների մեծ մասը պալատական մտավորականներն էին։ Այսօր նրանք գրեթե ծպտուն չեն հանում։ Այսինքն՝ ինչ ծպտուն, եթե նրանցից մի քանիսը հենց Միկոյանի արձանը տեղադրելու կողմ քվեարկածներն են.գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:
Թուրքիայում էլ Թալեաթի արձանն են տեղադրել, նրա անունով փողոցներ, դպրոցներ կոչել։ Շատ ենք այս հարցը բարձրացրել թե Հայաստանում, թե միջազգային ասպարեզում։
Իսկ հիշենք, թե ինչ զայրույթ, հիստերիա Հայաստանում առաջացավ, երբ Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովին Բաքու բերեցին, հերոսին վայել դիմավորեցին, պարգեւատրեցին։ Սաֆարովին հերոսացնելու՝ Ադրբեջանի  այդ քայլը, որքան էլ ցինիկ հնչի, լուրջ հաղթաթուղթ էր դարձել մեր ձեռքում։ Որեւէ ադրբեջանցի մեզ բան ասեր, Գուրգեն Մարգարյանի սպանոթյունն աչքն էինք կոխում։
Հիմա դա արդեն անհնար է։ Այսուհետ դիվանագիտական ասպարեզում  Ադրբեջանին ինչ մեղադրանք էլ ներկայացնենք, նրանք կարող են մեզ լռեցնել, թե բա դուք Միկոյանի արձան եք դնում՝ որպես հերոսի, էլ մեզնից ինչ եք ուզում»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more