▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս Տիեզերք» մրցույթում Հոլանդիայի ներկայացուցիչը հայուհի է

21-ամյա Սթեֆանի Թենիսը  հաղթել է «Միսս Տիեզերք Հոլանդիա 2013» մրցույթում, որը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթին, տեղեկացնում է  Examiner-ը: Սթեֆանին մրցույթի ընթացքում նշել է, որ հայկական և ամերիկյան արմատներ ունի:

«Թեև բոլորը կարծում են, թե հոլանդուհի եմ,  սակայն ես  հպարտ եմ, որ իմ մեջ տարբեր ազգերի արյուն է հոսում։ Հոլանդիայում ապրում ենք բազմամշակութային հասարակության մեջ, որտեղ մարդիկ հարգում և ընդունում   են  միմյանց», ասել է գեղեցկուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more