«Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել Մեքսիկայում անցկացվող «Միսս Տիեզերք» մրցույթին։
Այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում:
«Ցավով տեղեկացնում ենք, որ Miss Universe Armenia-ի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեքսիկա և մասնակցել Miss Universe մրցույթին։ Մենք նախապատրաստական աշխատանքների երկար ճանապարհ ենք անցել, և բոլորը տրամադրված էին վճռական հաջող հանդես գալու համար: Սակայն ընտանեկան հանգամանքների բերումով Իրինան դժվարին որոշում կայացրեց՝ հրաժարվելով մասնակցությունից։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին այս դժվարին պահին աջակցության և ըմբռնման համար։ Իրինան շատերի համար մնում է ոգեշնչում, և մենք վստահ ենք, որ նրան շատ նոր հնարավորություններ են սպասվում։ Շնորհակալություն ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կազմակերպիչները նաև նշել են, որ երբ պատրաստ լինեն հրապարակել նոր ներկայացուցչի անունը, կտրամադրեն տեղեկատվություն:
«Միսս Տիեզերք 2024»-ն անցկացվելու է Մեխիկոյում՝ նոյեմբերի 16-ին: