▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկոն ղզիկ տղամարդու դերն այնպես էր խաղում, կարծես իրականում ինքն այդպիսին է

Այսօր կցանկանայի անդրադառնալ (չեմ վախենա էս խոսքից) հայկական հումորիային ժանրի ամենատաղանդավոր դերասան Մկրտիչ Արզումանյանին: 

Մկոն էն հազվագյուտ դերասաններից է մեր շոուբիզում, որ իր կողմից կատարված յուրաքանչյուր (գրեթե) յուրաքանչյուր դրվագ հիշվում է:

Բոլորս երևի հիշում ենք 7.5-ի մեջ, երբ նա նմանակում էր «սարդ»-ին, ինձ թվում է սարդը, որ սարդա տենց հումորային չէր կարա ինքն իրեն այդպես նմանակել: 

«Կարգին հաղորդման» մեջ Մկոյի ու Հայկոյի դուետը ամենաստացված դուետն էր: 
«Կարգին սերիալ»-ում ՄԿոն այնպես էր ղզիկ տղամարդու դեր տանում, որ քեզ թվում էր, թե ինքը հիմա ոչ թե սերիալում է խաղում, այլ իրականում ինքը այդպիսին է (բայց հետագայում երբ նայում էիր իր հարցազրույցները հասկանում էիր, որ նա ուղղակի չափից դուրս տաղանդավոր է): 

Այս պահին էլ նա խաղում է «Տնփեսա» հումորային նախագծում ու միանգամից մարմնավորում է երկու ծայրահեղություն, բայց այնքան հիասքանչ է անում դա, որ Մկոյի մասին չիմացողը կմտածի, թե զույգ ախպերներ են խաղում: 

Այսքանի հետո կարող եմ հստակ ասել, որ ՄԿՈ-ն հայ հումորի վարպետ է ու հայկական հումորային ոլորտում առաջատարն է:

Անկախ Հայաստանի  ֆեյսբուքյան  էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more