▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոդել Զառա Մինասյանն` իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մասին

pressident.am-ը գրում է. Լրատվամիջոցներից մեկում հրապարակում էր տեղ գտել, այն մասին, իբրև Հայաստանի լավագույն մանեքենուհիներից մեկը` Զառա Մինասյանը աշխատում է կառավարությունում, քանզի մտերմիկ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ողջ նյութում կասկածի տակ է դրվում աղջկա մասնագիտական որակներն ու ունակությունները և շարունակ շեշտվում վերջինիս մանեքենուհի լինելու հանգամանքը: Երբ Զառան կարդացել է իր և վարչապետի մասին տարածված այդ լուրը, նյարդայնությունից ու զայրույթից, իր խոսքերով, դողացել է:

- Շոկի մեջ եմ, ասաց հայտնի մոդելն, ով այսօր նաև ՀՀ կառավարության աշխատակազմի անդամ է. գնումների բաժնի աշխատակցուհի: Ես նրա հետ ոչ մի կապ չունեմ, առհասարակ անգամ անձամբ ծանոթ չեմ նրա հետ: Զարմանում եմ, թե որտեղից են նման տեղեկություններ ստանում և տարածում, ինձ շատ վատ եմ զգում, որ իմ և այդ մարդու անունը խառնել են իրար, -նշել է Զառա Մինասյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մոդելը, ով 2014-ի օգոստոսից համատեղությամբ աշխատում է կառավարության գնումների բաժնում որպես առաջատար մասնագետ, ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, ռուս-անգլերեն ֆակուլտետը: Զառան վրդովված է այդ անհիմն հրապարակումից, և հարցազրույցում պնդել է, որ դատի է տալու նրանց իրեն զրպարտելու համար:

Այն հարցին, թե այնուամենայնիվ ինչու են իրենց անունները կապել և նման նյութ հրապարակել, Զառան նկատեց,- ուղղակի նյութ չունեն, գրողն ու տարածողն էլ անգրագետի մեկն է, նոր տարվա դեմ նյութ, թեմա չունեն, մարդկանց գլխին են սարքում: Ես վարչապետին չեմ էլ տեսնում, մենք տարբեր մասնաշենքերում ենք նստում: Ես ինչպես իմանամ, թե որտեղից են հորինում նման բաներ. այդ մարդու հետ բառ անգամ փոխանակած չկամ: Նման սուտ լուրն այդպես չեմ թողնի, դատի եմ տալու, -նշել է նա:  

Հեղինակ` Անի Քոչար

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կարդացեք նաև`Զառա Մինասյան անունով աշխատակից կառավարության որևէ ստորաբաժանումում չի աշխատում

 

Արձագանք «կառավարությունում աշխատող» մոդել Զառա Մինասյանի մասին լուրերին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more