▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսիին թվում է, թե «ինքնաթիռը ղուշ ա». «Հրապարակ»

Թերթը գրում է, որ նախկին ազատամարտիկները շատ ծանր են տանում ոմանց ռազմատենչ կոչերը, և երեկ խիստ վրդովված են եղել գեներալ Մանվել Գրիգորյանի հարցազրույցից, որտեղ նա երկրորդ անգամ շեշտել է, թե «ինքն անելիք ունի Բաքվում»։


Ըստ թերթի՝ նրանք չեն հասկանում նաև, թե ինչպես կարող է ԼՂՀ բանակի ղեկավար նշանակվել Մովսես Հակոբյանը, ով հակառակորդի մարտական թռիչքներ անող ինքնաթիռների մասին ինչ–որ տեղ ասել է՝ թող թռնեն–գան, կդառնան մերը։ «Նրանք կատակում էին՝ Մոսիին թվում է, թե «ինքնաթիռը ղուշ ա, մի ուրիշ ղշով կքաշեն, կբերեն–կիջացնեն իրենց հողում»,– գրում է թերթը։ 

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more