▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան պատասխանի է սպասում Հայաստանից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատասխանի է սպասում Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի կապակցությամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Համապատասխան հայտարարություն է արել Երևանում ՌԴ դեսպանությունը։ Այսօր կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության մեր գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հայաստանի արտգործնախարարության ղեկավարության միջև, մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին. «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչեցնում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Սա համարում ենք ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, և որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more