▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում մարդասպանը սխալմամբ փորձել է սպանել հայ երիտասարդին

Նոյեմբերի 24-ի վաղ երեկոյան Մոսկվայի Սոլնեչնոգորսկայա փողոցի բարձրահարկ շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է տուն վերադարձող ազգությամբ հայ երիտասարդի վրա։ Նա մի քանի հարված է հասցրել տուժողին, ապա տրավմատիկ ատրճանակից յոթ անգամ կրակել նրա վրա և դիմել փախուստի։

Ջրմուղի երիտասարդ աշխատակիցը գլխի, կրծքավանդակի և որովայնի բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց՝ շտապ վիրահատության։ Ոստիկաններին հաջողվել է կասկածյալին բերման ենթարկել. պարզվել է, որ նա 45-ամյա տղամարդ է Նոգինսկից։

MK-ի տեղեկություններով՝  հանցագործը խոստովանել է, որ խառնել է ու սխալ մարդու վրա է հարձակվել։ Թե կոնկրետ ով պետք է դառնար նրա զոհը, դեռ հայտնի չէ։ Այժմ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի դեպքի առթիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more