▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցութային նախագծերի մասնակիցները «ծալած» ունեն շոու բիզնեսի «աստղերին»

Երբ նայում ես հայկական երաժշտական մրցութային նախագծերը՝ «Հայաստանի ձայն», «Հայ սուպերսթար», «Դուետ», հասկանում ես՝ ինչքան տաղանդավոր, «ոսկի ձայնով» երեխեք կան Հայաստանում: Բայց…. բայց ո՞ւր են իրենք: Իրենք կա՛մ չկան, կա՛մ էլ այս այն երգչուհու համերգում որպես երկրորդ ձայն են հանդես գալիս (Բեկվոկալ էլի): 
Ինչի՞, ի՞նչն է խնդիրը: Իհարկե, մարդիկ փող չունեն, ծանոթ պրոդյուսեր չունեն… Իսկ մենք, իհարկե, (պիտի Րաֆֆուն ցիտեմ ու տեղին), դե յուրե չունեք Մշակույթի նախարարություն, մենք, ի դեմս ՀՀ Մշակույթի նախարարության, չունենք պետական հոգածություն այդ «կորած» իրական ոսկի ձայների համար: 


Ինչի՞ պիտի Լիլիթ Հովհաննիսյանը դառնա շոու բիզնեսի հայտնի աստղ. իհարկե ամուսինը երգա գրում: Բա՞ Սոֆի Մխեյանը. իհարկե, պապան փողոտա: Սիլվա Հակոբյա՞նը. ո՞նց չլինի, բա քուրը երգա գրում, ախպերը ձայնագրումա, ինքը երգումա, պապան էլ փողնա գտնում: Իսկ այն երգիչները ու երգչուհիները, ովքեր իրականում տաղանդավոր են ու որոշները ուղղակի «ծալած» ունեն վերը նշված աստղերին, պիտի «կորեն»:

Չենք մոռացել, չէ՞ 52 միլիոնը: Բա Մշակույթի նախարարը գիտի՞, թե էտ փողով ինչքան լավ երեխեքի համար կարելի էր տեսահոլովակ պատրաստել, հայտնի դարձնել ու մեր շոու բիզնեսը գոնե քիչ թե շատ հանել 0-ից: 

Ինձ թվում է՝ պետք է ու հիմա պարտադիր է, որ Մշակույթի նախարարությունը առանց «մեջքի» լավագույն երեխաներին երևան հանի ու հայտնի դարձնի, քանի որ էդ երեխեքը չպիտի կորցնեն իրենց տաղանդը, թե ինչ է Հասմիկ Պողոսյանը հավես ու ժամանակ չունի: 
Մտածե՛ք տիկնայք և պարոնայք, Դուք՝ որպես պետություն, պետք է անտարբեր չլինեք ու մտահոգ լինեք շոու բիզնեսի որակի մասին: 

Հ.Գ.

 

Իսկ էն օրը մի տեղ միջոցառման էի, որի ժամանակ «Հայ Սուպերսթար»-1 Սուսաննան նենց երգեց, որ ողջ դահլիճը ոտքի ծափահարում էր:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more