|
«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը և սահմանի բացման հետ կապված իրավիճակը։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա TRIPP նախագծի շահութաբերությունը և իմաստը կասկածի տակ կդրվեն, և նշել է, որ ինքն անձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին` այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին, որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը. «Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները»: |
Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


