«Իշխանություն» լրատվականը գրում է․ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հաշված օրեր են մնացել, սակայն վերանորոգման մեջ գտնվող հուշահամալիրը դեռևս պատրաստ չէ հյուրեր ընդունելու համար։ Հանրային մտահոգություն կա, որ իշխանությունները միտումնավոր ձգձգում են աշխատանքները, որպեսզի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Հայաստան եկած պատվիրակություններին հուշահամալիր չտանեն։ Այս մտահոգությունն իսկապես տեղին է, եթե հաշվի առնենք, որ Ցեղասպանության ճանաչման հարցն առհասարակ հանվել է հայ-թուրքական հարաբերությունների օրակարգից։ Վերջին տարիներին ՔՊ-ական իշխանավորները միջազգային հարթակներում այն չեն բարձրաձայնում։ Բազմիցս նաև նշել են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում առանց նախապայմանների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելով հենց այս համատեքստում։
Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը մեզ հետ զրույցում կիսեց մտահոգությունը․ «Դատելով այս ընթացքից՝ մտավախություն կա, որ, միգուցե, չհասցնեն։ Կհասցնե՞ն արդյոք ապրիլի 24-ին ավարտուն տեսքի բերել հուշահամալիրը․ կարծում եմ՝ այդ հարցը պետք է տալ ճարտարապետին, շինարարներին։ Ես վերջերս լսեցի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հարցազրույցը․ ասում էր, որ մինչև ապրիլի 10-ը պետք է հասցնեն»,- ասաց նա։
Արդյո՞ք անհրաժեշտություն կար հուշահամալիրը վերանորոգելու։ Պատմաբանը կրկին հիշեցնում է ճարտարապետի խոսքերը․ «Ասում էր, որ քարեր կային, որոնք ճաքել էին, և պետք էր պատշաճ տեսքի բերել, բայց, ամեն դեպքում, հասարակության մեջ տարածված մտավախությունն այն է, որ շինարարությունը չպետք է խոչընդոտի ապրիլի 24-ի միջոցառումների անցկացմանը։ Հասարակության մոտ հնչեցվում է մտահոգություն, որ ամեն ինչ արվում է, կամ արվել է, այդ միջոցառումները ձախողելու համար։ Ճիշտ է, պատկան մարմինները հայտարարում են, որ կհասցնեն, բայց, դատելով բոլոր խոստումների տրամաբանությունից, մտավախությունը, այնուամենայնիվ, մնում է»,- շեշտեց նա։
Մտահոգություն կա, որ ուզում են ապրիլի 24-ի միջոցառումները ձախողել
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


