▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ: Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, և իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։

Նշենք, որ ինքնաբացարկի դիմումները փոխանցում են հենց ԸԸՀ-ներին, որոնք նիստ են անում և հանձնաժողովում աշխատելու վկայական ունեցող անձանցից ընտրում նոր նախագահներ»։

info@asekose.am/095519696
Մամուլ more