▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավախություն ունեն, որ ցանկացած պահի հասարակությունը կրկին կարող է ոտքի կանգնել. «168 ժամ»

«Երեկ Գյումրին եւ ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Երեկ մինչ ուշ երեկո Գյումրին կրկին լարված վիճակում էր, մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժեր էին Երեւանից տեղափոխվել Գյումրի:

Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Գյումրիում հասարակությունը կրկին կարող է ոտքի կանգնել: Բայց հասարակության արդարացի պահանջի լուծմանն ուղղված քայլերի փոխարեն՝ իշխանությունն ընդամենը գյումրեցիներին վախեցնում է ոստիկանական ուժերով, որ, սակայն, ոչ թե ուժի, այլ թուլության նշան է»։

Ուշագրավ այլ նյութեր`«168 ժամ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more