▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանին «գնելով» «Բորուսիան» վճարեց մեկ անգամ, բայց շահեց երկու անգամ

Մխիթարյանին «գնելով»` «Բորուսիան» էկոնոմիա արեց փիառի վրա։ Իհարկե Հենոյին «ձեռք բերելով»` Բորուսիան ահագին շահեց, որպես լավ խաղացողի, բայց պետք է նշել, որ նա կյանքում չէր կարող անվճար Հայաստանում գովազդվել։ 
Բացատրեմ։ Բացի մոլի ֆուտբոլասերներից էլ ո՞վ գիտեր «Բորուսիայի» մասին, ե՞րբ էիք այսքան շատ նայել «Բորուսիայի» խաղերը ու այսքան սրտացավ եղել։ 
Ըհըն, հաստատ մի մասը ասաց. «Ճիշտա ասում»։ Բա մի պահ մտածեք՝ ինչքան փող պետք է ծախսեր «Բորուսիան», որ իր մասին իմանան ՀՀ-ում, իմանան քիչ հերիքա, այլ մի հատ էլ Թիվիներով իր բոլոր խաղերին հետևին հայերը, դա էլ քիչ է` մի հատ էլ նրանց երկրպագեին։
Իհարկե բոլորդ գիտեք, որ աշխարհում ՓիաՌի համար ինչքան գումար է ծախսվում, ինչքան ռեսուրս է օգտագործվում։ Իսկ էս երկար գրածի փոխարեն «Բորուսիան» կատարեց հիասքանչ մի քայլ՝ գնեց Հենոյին՝ ունեցավ հիասքանչ խաղացող, անվճար կատարեց Փիառ։
Ստեղ կարելի է միայն ասել, որ «Բորուսիան» վճարեց մեկ անգամ, բայց շահեց երկու անգամ։
Հ.Գ. Իհարկե եթե Հենոն գնար Ռեալ կամ Բարսելոնա, միգուցե այս ստատուսս չգրեի։

Եվ վերջում՝ «Հենոոո գոոո՜լ»։

Անկախ Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more