▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտի» թալանը կանխվել է.«168 Ժամ»

 

«Մոտ մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է և, մեր աղբյուրների համաձայն, գործարանում ապամոնտաժվում է բութադիենի արտադրամասից դեպի ացետիլենի արտադրամաս գնացող 400 մմ տրամագիծ ունեցող խողովակը, որը նախատեսում է անտերության մատնված քիմիական հսկայի տնօրինությունը բավականին էժան գներով օտարել:
 
Մինչդեռ, «Նաիրիտի» վերագործարկման ժամանակ այն շատ անհրաժեշտ է լինելու:
 
Մեր տեղեկություններով՝ այս հրապարակումից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միջամտել է խնդրին ու կանխել խողովակների թալանը: Դրանք այժմ, թեև ապամոնտաժված, բայց դեռ շարունակում են մնալ գործարանի սեփականությունը:
 
Միաժամանակ, Ե. Զախարյանն իր մոտ է հրավիրել գործարանի հաշվապահին և պահանջել, որպեսզի հաշվետվություն ներկայացվի գործարանի վարչական կազմի ու նրանց ստացած աշխատավարձերի չափի մասին: 
Հարկ է նշել, որ այս խնդրին նախարարի ուշադրությունը խիստ անհրաժեշտ և, կարելի է ասել, լավ լուր է նաիրիտցիների համար: Հնարավոր է, ինչպես ժողովուրդն է ասում՝ «սայլը տեղից շարժվի», և գործարանի վրա «լույս բացվի»:
 
Գործարանի աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է շուրջ 560 մլն դրամ՝ մոտ 1.3 մլն դոլար: Ու չնայած 2010-ից ի վեր «Նաիրիտն» արտադրանք չի տալիս, պետությունը ուշացումներով, մաս-մաս, բայց վճարել է այդ գումարը, և ներկայումս էլ գործարանն աշխատակիցներին պարտք է մոտ 15 ամսվա աշխատավարձ: Խնդիրն այն է, որ գործարանի բանվորներն ու ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ամսական ստանում են ընդամենը 60-80 հազար դրամ, իսկ ահա ղեկավարների աշխատավարձը աստղաբաշխական թվեր է կազմում»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

«Մոտ մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է և, մեր աղբյուրների համաձայն, գործարանում ապամոնտաժվում է բութադիենի արտադրամասից դեպի ացետիլենի արտադրամաս գնացող 400 մմ տրամագիծ ունեցող խողովակը, որը նախատեսում է անտերության մատնված քիմիական հսկայի տնօրինությունը բավականին էժան գներով օտարել: Մինչդեռ, «Նաիրիտի» վերագործարկման ժամանակ այն շատ անհրաժեշտ է լինելու: Մեր տեղեկություններով՝ այս հրապարակումից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը միջամտել է խնդրին ու կանխել խողովակների թալանը.գրում է «168 Ժամ»թերթը: Դրանք այժմ, թեև ապամոնտաժված, բայց դեռ շարունակում են մնալ գործարանի սեփականությունը: Միաժամանակ, Ե. Զախարյանն իր մոտ է հրավիրել գործարանի հաշվապահին և պահանջել, որպեսզի հաշվետվություն ներկայացվի գործարանի վարչական կազմի ու նրանց ստացած աշխատավարձերի չափի մասին: Հարկ է նշել, որ այս խնդրին նախարարի ուշադրությունը խիստ անհրաժեշտ և, կարելի է ասել, լավ լուր է նաիրիտցիների համար: Հնարավոր է, ինչպես ժողովուրդն է ասում՝ «սայլը տեղից շարժվի», և գործարանի վրա «լույս բացվի»: Գործարանի աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է շուրջ 560 մլն դրամ՝ մոտ 1.3 մլն դոլար: Ու չնայած 2010-ից ի վեր «Նաիրիտն» արտադրանք չի տալիս, պետությունը ուշացումներով, մաս-մաս, բայց վճարել է այդ գումարը, և ներկայումս էլ գործարանն աշխատակիցներին պարտք է մոտ 15 ամսվա աշխատավարձ: Խնդիրն այն է, որ գործարանի բանվորներն ու ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ամսական ստանում են ընդամենը 60-80 հազար դրամ, իսկ ահա ղեկավարների աշխատավարձը աստղաբաշխական թվեր է կազմում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more