▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Բավեյանի անկեղծ խոստովանությունը`առաջին կնոջից բաժանվելու պատճառի մասին

«Խոստովանություն» հաղորդման հյուրը երգիչ Նարեկ Բավեյանն էր: Թվով քիչ հարցազրույցներ ունեցող երգիչը հաղորդման շրջանակներում խոսել է իր առաջին կնոջ, նրա հետ համատեղ կյանքի ու նրանից ամուսնալուծվելու պատճառի մասին:

«Իմ կյանքում առաջին ամուսնությունը չի ստացվել` կենցաղային հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Ես չեմ կարող դժգոհել իմ առաջին ընտրյալից, նրա մեջ մարդկային, բարոյականության և պարկեշտության որևէ բիծ չկա: Նա հրաշալի մարդ է եղել, պարզապես եղել են հարցեր, որոնց շուրջ ընդհանուր  եզրեր չենք գտել:

Նարեկի խոսքով իրենք երկար են շփվել նախքան ամուսնանալը, որևէ խնդիր չի եղել իրենց միջև:

«Կենցաղն ամեն դեպքում ջրի երես է բարձրացնում հարցեր, որոնք ընկերության շրջանում չես տեսնում: Երբ այդ հարցերը ջրի երես դուրս եկան, մենք չհաղթահարեցինք»,- խոստովանել է երգիչը:

Աղբյուրն՝ այստեղ

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more