▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի այցից հետո կրճատումներ են սկսվել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է  լայն թափով կրճատումներ անել։ Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։

Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար  «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց, թե. «Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի։ Ամբողջ հինգ տարիների ընթացքում, երբ «Նաիրիտ»-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ»»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more