▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի թիմն ու ընտանեկան բիզնեսը. «Ժողովուրդ»

«ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիսը վերածեց շոու ներկայացման: Ասուլիսը տեղի ունեցավ ոչ թե նախարարության շենքում, այլ` նախարարի ընտանիքին պատկանող «Լեո 52» ակումբում:

Ասուլիսն էլ ակումբային ոճի էր. անձամբ Մանուկյանը երեկ չէր մասնակցում ասուլիսին. սեղանի երկայնքով նստած էին նրա 5 տեղակալները, որոնց գլխավերևում տեղակայված էկրանին հերթով ցուցադրվում էին Հովհաննես Մանուկյանի լուսանկարները: Ասուլիսի կեսից հանդիսավոր կերպով, դանդաղ քայլքով սրահ մտավ անձամբ նախարարը, բայց նստեց ոչ թե բանախոսների, այլ` լրագրողների կողքին, և սկսեց ամենայն ուշադրությամբ լսել իր ենթականերին: Երբ ԱՆ տեղակալներն ավարտեցին իրենց խոսքը, պարզվեց` լրագրողները հարցեր չունեին, և իրավիճակը փրկելու համար Մանուկյանն ինքը հարց տվեց. «Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս ընթացքում»: Այսքանով ասուլիսն ավարտվեց:

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more