▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարները Միհրան Պողոսյանից տարբեր առիթներով նկատողություն են ստացել. «ՀԺ»

«ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: Մեր աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը:

 


Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին երեք նախարարները Միհրան Պողոսյանից տարբեր առիթներով նկատողություն են ստացել, օրինակ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանալու համար: Բանն այն է, որ նորանշանակ նախարարների վարորդները նախարարական մեքենաները կայանել են կենտրոնական տեղում՝ մտածելով, թե իրենց շեֆն է այդ շենքի թիվ մեկ պաշտոնյան: Պողոսյանը, սակայն, այդ իլյուզիաներն արագ ցրել է, և հենց նրա ծառայողական ավտոմեքենան է կայանվում կենտրոնական տեղում: Նախարարներն անցողիկ են, իսկ ինքը մնայուն: Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում արդեն իսկ երեք նախարար է փոխել. Գևորգ Դանիելյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան: Ասում են, Պողոսյանը շատ վաղուց չի եղել արդարադատության նախարարի աշխատասենյակում: Նախարարները վաղուց արդեն խուսափում են նրան իրենց մոտ կանչելուց»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more