▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պատգամավոր Նվեր Չախոյանի և Ճվճվ Արոյի որդիները բերման են ենթարկվել ոստիկանություն

Երեկ՝ մարտի15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 2 երիտասարդի։

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։30-ի սահմաններում Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածանքով զննում են «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածքով և մեկ կաթուցիչ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքնայում է եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի տղան՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը և Երևան քաղաքի ավագանու անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Սարգիսն ու Նարեկը նախ բերման են ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ հետո տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։
Առգրավված թմրանյութը ուղարկվել է փորձաքննության։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Ն. Չախոյանը ոստիկանին հայտնել է, որ նշված թմրանյութը պատկանում է իրեն, իսկ «Մերսեդես»-ի դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more