▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետո երկրորդ «ՏՐԻՑԻԿԼԻՍՏԸ» Երևանում ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՆ Է

Պարզվում է, որ Նազենի Հովհաննիսյանը հայ հայտնիներից միակը չէ, ով տրիցիկլով է շրջում Երևանում:

Արագությունն ու քամին վայելում է նաև հումորիստ Հայկոն:

Այս մասին գրում է esyes.am-ը. կայքի լրագրողի տեսախցիկը օրերս Հայկ Մարությանին  «բռնացրել» է իր սպիտակ տրիցիկլով:

Դերասանը  պատմել է, որ արդեն 6 ամիս է, ինչ օգտվում է այդ փոխադրամիջոցից: Հայկոն մեքենա էլ ունի, իսկ տրիցիկլը վարում է կախված եղանակային պայմաններից:

Փոխադրամիջոցից օգտվելիս Հայկոն շատ է կարևորում անվտանգության կանոնների պահպանումը:

Հումորիստն առանց պաշտպանիչ գլխարկի չի համաձայնել նույնիսկ նկարվել:

Հիշեցնենք, որ  Հայկոն վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից և արդեն շարունակում է նկարահանվել «Կարգին սերիալի» հինգերորդ եթերաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more