«Ռանդևու» հաղորդման հյուրն էր Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Նազիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել վերջին շրջանում, չնայած բազմազբաղ լինելուն՝ բազմաթիվ անգամներ խոսել կյանքի մանրամասների մասին։
Ինչ էր զգում նա,երբ սպորտին տրվելով` չէր կարողանում վայելել որդու մանկության տարիները. «Էդ մասին խոսելը և´ դժվար է ինձ ,և´ էդ ամեն ինչը վերհիշելն ու անդրադառնալը։ Գնացի իմ նպատակի հետևից, որտեղ ինչ-որ չափով տուժեց իմ տղայի մանկությունը։ Հիմա 11 տարեկան է, ու երբ զրույցներ ենք ունենում, ասում է ՝«ոչինչ, ես փոքր էի, չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ…»:
Ավտովթարի դեպքի մասին խոսելով` Նազիկը հարցազրույցներից մեկում ասել է, որ վիրահատությունից հետո սկսել է լավ ճանաչել մարդկանց։ Կարող ենք ենթադրել, որ այդ ժամանակահատվածում եղան մարդիկ, որոնք անհետացան կամ նեղացրին ու երես թեքեցին Նազիկ Ավդալյան սպորտսմենից.
«Բնականաբար, բայց ես առողջ եմ նայում այդ ամեն ինչին։ Բնականաբար նորմալ էր, որ մտածում էին չեմ վերադառնա, և հույսները կորցրել էին։ Հիմնականում մենք նեղանում, վիրավորվում ենք այն մարդկանցից, որոնց շատ մոտ ենք համարում մեզ, և դա է ավելի շատ ցավ պատճառում քեզ»։
Եկավ կյանքի մի դաժան որոշում, որ Նազիկ Ավդալյանն ամուսնալուծվում է։ Արդյոք չկային ուղիներ` ընտանիքը պահպանելու.
«Դա այնպիսի մի դաշտ է, որ տաս րոպեով զրուցենք, կիսատ է մնալու ու տարբեր մարդկանց մոտ, տարբեր հարցեր են առաջանալու։ Ընտանիքն էնքան բազմաշերտ է ու էնքան նրբություններ կան, որ երբեք անձնական հարցերի հետ կապված ես չեմ փորձում որևէ խուրհուրդ, քննադատություն տալ, որովհետև չես իմանա այդ մարդն ինչերի միջով է անցնում։ Բնականաբար, ով ամուսնանում է, չի ուզում բաժանվի։ Գալիս է մի պահ, երբ որ զգում ես` շատ անառողջ է մթնոլորտը, և ամենաճիշտ քայլը բաժանվելն է։ Սերը պահելն ամենօրյա աշխատանք է, ու եթե չի արվում դա մի պահ, ապա գնում է դեպի այլ կողմ։ Համենայն դեպս մենք երկուսով ենք եկել այդ որոշմանը»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝