▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազիկ Ավդալյանի համար կտրում եմ 20 տարվա մազերս․ Աննա Հարությունյան

Դերասանուհի Աննա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կից տեղադրելով տեսահոլովակ որտեղ կտրում է իր երկար վարսերը։

«Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել ՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր»։

Դերասաններ Աննա Հարությունյանն ու Սոս Ջանիբեկյանը նկարահանվում են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում։ Վարսերի կտրելը ևս պայմանավորված է ֆիլմի նկարահանումների հետ։  Ֆիլմում նկարահանվում են նաեւ Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը եւ Արուսիկ Գրիգորյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more