▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներկաների զուսպ արցունքները խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի նորածին քրոջ եւ եղբոր մկրտության արարողությանը: Այս  առնչությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ հրապարակել:

«Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more