▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն եմ խնդրում անասուններից․ Նաիրա Զոհրաբյանն՝ Իշխանասարում ՔՊ-ի հաղթանակի մասին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

Ես ներողություն եմ խնդրում անասուններից

Հանրապետության մի շարք բնակավայրերում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Սիսիան խոշորացված համայնքի որոշ գյուղական բնակավայրերում, որտեղից թուրքը մի քանի մետր հեռավորության վրա է, առաջատարը Նիկոլի կուսակցությունն է։

Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ պատերազմ էր ու բազմաթիվ տղաների դիակներ դեռ չկան, իսկ ում դին թուրքը «մեծահոգաբար» հետ է տվել, եղել են դաժանորեն խոշտանգված, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է առավելագույն ձայներ։

Քաղաքացիական Պայմանագիր-35

«Աշխատանք և արդարություն» դաշինք- 31

«Ապրելու Երկիր» կուսակցություն-17

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more