▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳՆ ստեղծումը գարնանը նախատեսվածի փոխարեն ավելի վաղ տեղի կունենա. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 4-6-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների սիմվոլիկ՝ 37-րդ նիստը, որի օրակարգում բավականին «ծանր» հարցեր են ներառված եղել՝ «ահաբեկչական ինտերնացիոնալի» գրոհայինների, հավաքագրողների, քարոզիչների դեմ պայքարի, կոնսպիրատիվ բանդաների ցանց ստեղծող մասնագետների ԱՊՀ մուտքը կանխարգելող հարցերից մինչև գլոբալ սպառնալիքների դեմ «միասնական պայքարի» հարցեր: ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե ԱԱԾ տնօրենը, այլ ԱԱԾ վարչություններից մեկի պետի տեղակալ-փոխգնդապետ, ինչն էլ, ըստ մեր աղբյուրի, շարժել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, գեներալ Ա. Բորտնիկովի «հետաքրքրությունը»:

 

Ըստ ամենայնի, Գ. Հակոբյանին հակացուցված է ինքնաթիռով թռչելը՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: ՀՀ-ի ԵՏՄ անդամ դառնալու, ինչպես նաև «միասնական» ԵՏՄ-ական ԱԱԾ «մարմին» ստեղծելու այս իրավիճակը «չի բացառում», որ ներքին գործերի նախարարության ստեղծումը, որով միանում են ԱԱԾ և ոստիկանության համապատասխան կառույցները, գարնանը նախատեսվածի փոխարեն ավելի վաղ տեղի ունենա: Ավելին, պնդումներ կան, որ հնարավոր է կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ հարցը լսվի, կառուցվածքը հաստատվի և մինչև Նոր տարի՝ ԱԺ արտահերթերից մեկի ժամանակ, «վավերացվի» խորհրդարանի կողմից՝ հատուկ ընթացակարգով»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more