▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը չէ՞ր հայտարարում՝ Հայաստանում դատավոր կա՞, որ չկատարի իմ ասածը...

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«20-րդ դարասկզբին Ռուսաստանում ցարական ոստիկանության գաղտնի գործակալ կար, ով հավատացյալ ժողովրդին հավատացնում էր, որ ցարը տեղյակ չէ ժողովրդի վատ վիճակին, երկրում տիրող անօրինականություններին և ժողովրդին առաջնորդեց դեպի ցարական պալատ, որտեղ տեղի ունեցավ ժողովրդի սպանդ,1905թվականի հունվարի 9-ի «արյունոտ կիրակին»։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրության հրապարակումից հետո որոշ իրավապաշտպաներ, պախարակելով Ջահանգիրյանին, փորձում են մաքուր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, իբր Գ Ջահանգիրյանը ինքնուրույն է գործել, իզուր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշիյնանը իր նոր, մաքուր թիմում մեծ տեղ է տվել հին, տխրահռչակ Ջհանգիրյանին։ Այդ մարդիկ գործում են՝ ինչպես ժամանակին քահանա Գապոնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կոչ անում փակել դատարանների դռները, հայտարարում՝ Հայաստանում դատավոր կա՞, որ չկատարի իմ ասածը, և այլն։

Ներկայացվող լուսանկարները արել եմ 2012թ-ին, Իջևանում, երբ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ջհանգիրյանը նույն քաղաքական ուժի թեկնածուներ էին այդ տարվա խորհրդարանական ընտրություններում։ Նրանք, ինչպես ասում են, հին ընկերներ են»։


Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more