Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման պաշտոնական մեկնարկը տրված է 2018-ից սկսած զգուշացվում էր, որ Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը տանում է մեր երկիրը դեպի սիրիականացում։ 2020-ից սկսած սրան գումարվել է ուկրաինականացման հեռանկարը։ Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման 4 հիմնական նախանշաններն են՝ 1․ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հակառուսական ու հիմա նաև հակաիրանական (արևմտյան դիտորդներին մեր սահման հրավիրելով) քաղաքականություն է վարում։ 2․ 2018-ին «թավշյա» իշխանությունն առաջարկում էր ՌԴ արտգործնախարար Լավրովին ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը։ «Ադապտացվեց»։ 2022-ին նույն Լավրովին առաջարկում են արդեն ադապտացվել Հայաստանում գեներացվող արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) և հակառուսական գծին։ «Կադապտացվի»։ 3․ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանին դրել է նույն շարքի մեջ Ուկրաինայի ու Թայվանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը դիտարկվում է մանրադրամ աշխարհաքաղաքական հակադրությունների մեջ։ 4․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես գալով «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով, մեղադրել է Ռուսաստանին Ադրբեջանի ձեռքերով Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Դժվար չէ կռահել, թե ինչպիսի կռվախնձոր է դարձրել Նիկոլ Փաշինյանը Հայաստանը և ինչ է մեզ սպասում այս ամենի արդյունքում։ Նիկոլն Արևմուտքի համար ընդդեմ Ռուսաստանի դառնում է ավելին, քան Սաակաշվիլին։ Նիկոլը Հայաստանի գերեզմանափորը դառնալով՝ դառնում է նաև Ռուսաստանի գերեզմանափորն առնվազն մեր տարածաշրջանում։ Հանուն այդ նպատակի Հայաստանին ու հայ ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակ տալը խնդիր չէ։ Մանավանդ որ այդ օպերացիայի անունը կդնեն «Պայքար հանուն դեմոքրըսիի»»։ |
«Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն է վարում»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet