Այսօր քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի գործով առաջին դատական նիստն էր։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակ Ավետիսյանը ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով»։
Հիշեցնենք, որ Արտակ Ավետիսյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ տեսանյութ էր հրապարակել, որով Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին ժամադրել էր Մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ, իսկ Նիկոլ Փաշինյանին անվանել էր դավաճան։


