Նիկոլ Փաշինյանն ու մյուսները՝ «պաշարված» Եռաբլուրում. Կադրերն՝ ըստ կառավարության։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր էր կենտրոնացրել՝ վարչապետի այցին ընդառաջ:
Երբ Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ զոհված զինծառայողների ծնողները նրանց դիմավորեցին «թուրք», «ամոթ», «դավաճան» անվանելով:
Տարածքը հսկող մեծ թվով ոստիկաններն արգելել էին նաև լրագրողների մուտքը: