▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլական ոստիկան քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին, որ նրան մեքենայի տակ են գցել. ԶԼՄ

Նոյեմբերյանի Զորական համայնքում դժբախտ դեպք է պատահել, որի պատճառը հունիսի 7-ի ընտրություններն են: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Գյուղում ապրող մի ոստիկան համագյուղացիներին ուղղակի տեռորի է ենթարկել, որ գնան եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին: Այնքան է մարդկանց նեղել ու զզվեցրել, որ ինչպես ասում են` գյուղացիներից մեկին «դավադիտ է արել» եւ վերջինս ուղղակի ավտոմեքենան վարել է նրա վրա` վրաերթի ենթարկել իշխանական տեռորիստին: Ոստիկանը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ վրաերթի ենթարկողը կալանավորված է: Զորականի ՔՊ-ական համայնքապետը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը, սակայն ասաց, որ չի կարող մանրամասներ հայտնել դեպքի մասին: Պարզ է, որ իշխանությունը չի ուզենա հանրայնացվի, որ իր ակտիվ քարոզիչը տուժել է ՔՊ-ի օգտին քարոզոչություն անելու պատճառով:

Հարևան Հաղթանակ գյուղի համայնքապետարանի աշխատակիցն ավելի անկեղծ գտնվեց եւ մեզ հետ զրույցում պատմեց Զորականում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի վերը շարադրված մանրամասները:

Մենք նաև տեղեկացանք, որ ոստիկանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այս պահին նրա վիճակը կայուն է»,- գրում է լրատվամիջոցը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more