▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը հերթական սուտ հայտարարությունն է արել․ Գեղամ Մանուկյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Այսօր, քիչ առաջ լրագրողների հարցերից տեղեկացա, որ Նիկոլը ՀՀ Զինված ուժերը, հայ սպայությանը թիրախավորելու, պարտության բեռը սեփական ուսերից դեն նետելու համար հերթական ՍՈՒՏ հայտարարությունն է արել։

Հակակոռուպցիոն կոմիտեում ասել է բառացիորեն հետեւյալը՝ թե «ամեն անգամ, երբ գնում են որևէ հարց լուծելու, տեսնում են, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ու նրա խոսքերը տարածելու են իշխանական լրատվամիջոցները։ Արդյունքում ողջ երկրում մեր հայրենակիցները նորից մտածելու են՝ դե այդ հարիֆն ու խեղճն ի՜նչ աներ։ Բանակը թալանել են անգամ պատերազմի օրերին։ Բայց հիմա այսօրվա Նիկոլի ստերի շարքը։

Նա այսօր փորձում է ինչ-որ խորհրդավորություն հայտնել, չի նշում զենքի անունը, իբր նորություն է ասում։ Սակայն ուշադիր. այդ ենթադրյալ գողության ենթարկված հրթիռը Ս-300 համակարգն է։ Սա էլ ապացույցը։ Դեռ 2021 թվականի մայիսի 28-ին Աջափնյակում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ իրենց ասում են դավաճան, պետք է ձևակերպեն՝ ինչո՞ւմն է մեղադրանքը. «Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, ընդհուպ նրա համար, որ գնացել ենք զորամասեր, ժուչոկներ ենք դրել, որ հակառակորդի հրթիռները... Իրանք իրանց հետ են համեմատում, որովհետև, ցավոք, ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով S-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա...»: 

Բայց պարզվում է, որ այդպիսի ապացուցված փաստ մինչեւ հիմա էլ չկա։

2021թ. նոյեմբերի 24-ին գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին (տես՝ կից լուսանկարում)՝ ճշտելու, թե Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, ու, ամենակարեւորը, կա՞ կասկածյալ, մեղադրյալ, դատապարտյալ։ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Գ. Հակոբյանը պաշտոնապես պատասխանել է (կցում եմ), որ նման քրեական գործ հարուցվել է դեռ 2019 թվականին։ Սակայն խուսափել է պատասխանել հարցին, թե այս գործով կա՞ն արդեն կոնկրետ մարդիկ։ Վստահաբար նման կասկածյալ, ամբաստանյալ, դատապարտյալ լինելու դեպքում կպատասխանեին։

Սա է այսօրվա սուտը։

1. Պատերազմի ժամանակ չէ, որ Նիկոլի ասած ահասարսուռ անունով զենքի վրայից (Նիկոլի մեկ այլ հայտարարության համաձայն Ս-300-ի) պլատա է գողացվել ու հետեւաբար, դրանք անսարք են եղել։

2. Նիկոլը ձեւ է տալիս, թե գաղտնի տվյալ է հրապարկում, բայց արդեն մինչ այդ խոսել է՝ կոնկրետ զինատեսակ նշելով։

3. Եթե անգամ, համաձայն ՀՀ զինդատախազի տեղակալի, դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել 2019 թվականի օգոստոսին, ապա վստահ մեկ տարվա ընթացքում, մինչեւ պատերազմը հրթիռային համակարգը վերականգնված եւ մարտական շահագործման համար պիտանի կլիներ։

Նիկոլի ստերի շարքը անվերջ է։ Մի քանի նման ՍՈՒՏ հայտարարությունների ու դրանց հերքումների մասին վաղուց եմ գրել»,- գրել է Մանուկյանը։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more