▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլին ծառայող` թղթի կտորը ստորագրած հոգևորականների անցյալն ու ներկան...Գագիկ Համբարյան

Նիկոլին ծառայող` թղթի կտորը ստորագրած հոգևորականների մասին՝ նրանց անցյալն ու ներկան...Գագիկ Համբարյան

Դիտեք նաև՝

Եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճանԱվորից մինչև բարձրաստիճան, պետական իշխանությունների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում Հայոց Հայրապետի օրհնությունը,– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եթե չկա այդ օրհնությունը՝ նա կանոնազանց է և ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին»,-ասաց նա։

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսի դեմ հալածանքներն ուժգնացան նրա կողմից Շվեյցարիայում կազմակերպված միջեկեղեցական ժողովից հետո, որտեղ դրվեց արցախցիների Արցախ վերադարձի ու Բաքվում պատանդառվածների հարցերը:
Նրանք, ովքեր Եկեղեցին կճոյանների ու Արցախի թեմի առաջնորդի ուրացումի միջոցով «մեղքերը մաքրելու» այս գործընթացը փորձում են ողջունել, ուրացողներ են:
Եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, ինչպես մյուս բոլոր եկեղեցիները, սակայն այդ խնդիրները շտկելու, բարեփոխելու մասին կմտածենք այսօրվա «մեղքերը մաքրողներից» մաքրվելուց հետո»:

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է կալանավորված երկու սրբազանների լուսանկարները՝ կից գրառմամբ. «Իրական հայ եկեղեցականները իրենք են: Միքայե՛լ ու Բագրա՛տ սրբազաններ, դուք ճաղերի հետևում չեք, դուք հիմա հայ ազգի փրկության ամենաառաջին խրամատում եք:

Խոնարհումս ձեզ, սրբազան հայրեր:
Եվ տոկունություն Վեհափառ Հայրապետին»:

***

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը գրել է. «Ես՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդս, խնդրում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կարգալույծ անել հետևյալ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին՝
1․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին,
2․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին,
3․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին,
4․ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանին,
5․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին,
6․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին,
7․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին
8․ Արտակ եպիսկոպոս Տիգրանյան`
հիմք ընդունելով վերջիններիս կողմից կատարված հետևյալ գործողությունները․
1․ Փորձել եկեղեցու ներքին կյանքին և գործերին խառնել երրորդ կազմակերպությունների, ներառյալ՝ ՀՀ Կառավարությանը, ՀՀ Քննչական Կոմիտեին (այսուհետ՝ ՔԿ) և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը, սեփական նախաձեռնությամբ ի հայտ եկած կեղծ օրակարգը սպասարկելու և իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար
2․ Սեփական օրակարգը սպասարկելու համար խեղաթյուրել Եպիսկոպոսաց Ժողովի որոշումները և դեմ գնալ ժողովի արդյունքներին
3․ Դեմ գնալ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմանը՝ համարձակվելով իրենց փոքրիկ խմբակի ցանկությունը հակադրել ժողովի որոշմանը, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Գարեգին Երկրորդը
4․ Խախտել ՀՀ օրենքը ակնհայտորեն համագործակցելով ՀՀ Քննչական Կոմիտեի հետ և տեղեկություններ ստանալով վերջինից առանց այդ իրավունքը ունենալու
5․ Շահարկել ՔԿ-ից ստացած տեղեկությունները՝ մանիպուլացնելու և խեղելու հանրային կարծիքը Վեհափառ Հայրապետի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ, այդպիոսվ՝ փորձ անելով վարկաբեկել վերջիններիս բարի համբավը և հավատավոր ժովորդին հրամցնել սեփական օրակարգը
6․ Որպես ճշմարտություն ընդունել որոշումը այն ՔԿ-ի, որ հանիրավի բանտարկել է Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին և Մկրտիչ եպիսկոպոսին։ Այդպիսով նաև դեմ գնալ Բարձրագույն Հոգևոր Ժողովի այն հայտարարությանը, որ ՔԿ գործողությունները ապօրինի են և ուղղորդվում են ՀՀ ներկայիս իշխող վարչակազմի կողմից Հայ Առաքելական Եկեղեցին պառակտելու համար
Խնդրում են նաև քննել համացանցում լայն տարածքում ստացած պառակտիչ հայտարարության իսկությունը և պարզել, թե արդյոք այդ հայտարարության տակ ստորագրել են նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Սիոն եպիսկոպոս Ադամյանը։ Խնդրում եմ նաև քննել վերջիններիս կարգալույծ անելու հարցը, եթե հայտարարության բովանդակության իսկությունը հաստատվի՝ հիմք ընդունելով վերոնշյալ պատճառները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more