▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկատողություն նրա համար, որ հաճախակի է զուգարան մտնում. «Իրավունք»

«Վերջին ժամանակներս ՀՀ ԱԺ-ի զուգարանների, ավելի ճիշտ, դրանց դիմաց տեղադրված տեսախցիկների թեման հասցրել է մի շարք սկանդալային, բայց հաճախ նաեւ զավեշտալի իրավիճակներ առաջացնել: Նման խոսակցություններից մեկն էլ կապվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անվան հետ: Ըստ մեր աղբյուրների` պրն Թովմասյանը վերջերս նույնիսկ որշել է մի թեթեւ նկատողություն տալ իր ենթականերից մեկին, ինչ է թե նա հաճախակի է զուգարան մտնում: Եւ ասում են, որ տվյալ աշխատակցի այդ «չարագործության» փաստը պրն Թովմասյանը  բացահայտել է նույն տեսախցիկների օգնությամբ: Դե, պատկերացրեք, եթե հանկարծ զուգարանների ներսում էլ տեսախցիկներ տեղադրվեն, ապա ինչ ուրիշ «դարի հանցագործություններ» կբացահայտի արդարադատության նախկին նախարարը»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ`  «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more