▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր ալիքը» Յուրմալայից տեղափոխվում է Սոչի

Երեկ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը հայտնել է, որ «Նոր ալիք» միջազգային մրցույթը 2015թ-ից ի վեր անցկացվելու է Սոչի քաղաքում։

«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ ստացել ենք «Նոր ալիքը» հյուրընկալելու իրավունքը: Կարծում եմ, որ սա փոքր հաղթանակ չէ: Այս մրցույթի օգնությամբ մենք մեծ թվով զբոսաշրջիկների կգրավենք եւ նոր աշխատատեղեր կստեղծենք», - խոստովանել է Տկաչևը:

Նահանգապետը նշել է, որ բացի Սոչիից, փառատոնի անցկացման հավանական վայրերից են եղել նաեւ Կալինինգրադն ու Յալթան։ Կազմակերպիչները տեւական ժամանակ է ընտրություն էին կատարում, բայց ի վերջո որոշվել է օլիմպիական մայրաքաղաք Սոչին։

Նշենք, որ այս փոփոխության արդյունքում Յուրմալայի բյուջեն մոտ 17 միլիոն եվրո գումար կկորցնի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more