▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր էլիտար հարսանիք.«Հայկական ժամանակ»

«Օգոստոսի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը: Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, հյուրերի ցանկը բավական մեծ է: Հրավիրված անձանցից մեզ հայտնեցին, որ հարսանիքը տեղի է ունենալու ոչ թե Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այլ դրա ետնամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում: Որոշակի շրջանակներում ենթադրություններ կան, թե Հայրապետյանը չի ցանկանում որդու հարսանիքը «Հարսնաքարում» անել Վահե Ավետյանի սպանության պատճառով: Հավաստի աղբյուրներից, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ իրականում պատճառը հյուրերի խիստ երկար ցանկն է՝ հազարից ավելի, որոնց «Հարսնաքարում» տեղավորել հնարավոր չէ»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more