▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել անվտանգության շերտի վերացմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծված իրավիճակին նշում է. «Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։
Ի՞նչ է սա նշանակում և ինչից է բողոքում ԱԳՆ-ն։
Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհով ՀՀ-ն Արցախի հետ կապող երթուղու շահագործման մասին «միջանցք» հասկացողությունը դուրս է գալու գործածումից և պարզապես վերածվելու է ճանապարհին։
Հիշեցնենք, որ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որն, ըստ էության, նաև բուֆերային գոտու դեր ուներ և այն սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։
Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի արդյունքում տեսականորեն, ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատվածում այլ ռեժիմ է գործում)։

Թե ինչ հետևանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյությունը հենց միայն անվտանգային տեսանկյունից, արդեն պարզ է, իսկ ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more