▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր հայհոյանք հանրապետական պատգամավորների լեքսիկոնում. «ՀԺ»

«Հանրապետականների և մասնավորապես հանրապետական պատգամավորների լեքսիկոնում վերջին շրջանում նոր և խիստ ուշագրավ մի հայհոյանք է տեղ գտել, որը գնալով ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում վերջիններիս շրջանում։

«ՕԵԿ ըլնեյ, թե խաբում եմ». «Ով արեց, ՕԵԿ է». «Ով գրեց, ՕԵԿ է», ահա այսպիսի վարիացիաներով հայհոյանքներ են տալիս իշխող մեծաւմասնության ներկայացուցիչները։ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», իհարկե, տեղյակ է, որ իր գործընկերների շրջանում առանձնակի հարգանք չի վայելում, բայց որ իր անունը գործածվում է որպես հայհոյանք, թերևս չի էլ կասկածում։ 

Նշենք, որ քաղաքական սույն մոդեռն հայհոյանքը լայն տարածում ունի հատկապես երիտասարդ հանրապետականների շրջանում։ Այն իր կիրառումն է ստացել դեռևս 2008-ից սկսած։ Բայց եթե այն ժամանակ հատուկենտ ՀՀԿ-ական գործիչներ էին դիմում դրան, այժմ այն իր հաստատուն տեղն ունի քաղաքական ոչ հրապարակային լեքսիկոնում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more