▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ հարազատ եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը պարզել են երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ՎԱԶ 21099-ը վարել է Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, իսկ Opel Astra-ն վարել է Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայի բնակիչ՝ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Վթարի հետևանքով Վ. Իսկոյանի ուղևորներ՝ Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Երանուհի Աբրահամյանը և 33-ամյա Մելինե Գևորգյանը տեղում մահացել են։ Իսկ ուղևոր՝ 10-ամյա Սեդա Իսկոյանը, 6-ամյա Նարեկ Իսկոյանը և Opel-ի ուղևոր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ, 23-ամյա Դմիտրի Աբրահամյանը տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են, մահացածները նրանց կանայք են, վիրավորներից Ս. Իսկոյանն ու Ն. Իսկոյանը Ա. Իսկոյանի աղջիկն ու տղան են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more