«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդդիմության հանրահավաքին հերթական անգամ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է կեղծ խաղաղության օրակարգով, մարդկանց դռնեդուռ ընկած համոզել է, որ ինքը խաղաղություն է բերելու, և նրանց որդիները չեն գնալու պատերազմի:
«Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է»,-շեշտել է Աբրահամյանը՝ նշելով, որ նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, ով, արդեն 5 ամիս է, ԳՇ պետ չի նշանակել: Այսինքն, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում գլխավոր գործող կառույցի ղեկավար մինչև հիմա չի նշանակվել:
Դիտեք նաև՝