▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորաձևության ոստիկանություն». hայ հայտնիները աքսեսուարները

Հայ հայտնիների կրած աքսեսուարները, հարդարման տարբեր պարագաները հայտնվել են «Նորաձևության ոստիկանության» ուշադրության կենտրոնում: Երիտասարդ ոճաբան Արայիկ Գաբաջյանը քննել է հայտնիների ճաշակը: Արայիկի նորաձև դատավճիռը ներկայացրել է esyes.am-ը:

Անի Քրիստի- Շատ հավանեցի պարանոցի շղթաները: Իսկ գլխի աքսեսուարը շատ վատ իրականացված ձեռքի աշխատանք է: Այստեղ Անիի դիմահարդարումը, կարծում եմ, չափից ավելի է:
Սուսաննա Պետրոսյան- Իմ կարծիքով` շատ անհամադրելի է ծովափնյա գլխարկը կեդերի ու շարֆի հետ:

Էմմա Ասատրյան- Գունային համադրությունը հաջող է, գուցե այս կերպարին չէին խանգարի նաև փոքր-ինչ ընդգծված աչքերն ու այտոսկրերը:

Լիլիթ Հովհաննիսյան- Երգչուհին իրեն բնորոշ համարձակությամբ օգտագործել է մեծ ծավալով գլխակապեր: Ի դեպ, հայ երգչուհիներից նա առաջինը սկսեց «տուրբան» օգտագործել:

Սիրուշո- Մազերի աքսեսուարը խիստ նորաձև էր 2010-ի ձմռանը. մի քանի նորաձևության տներ այն օգտագործեցին իրենց 2010-2011 ձմեռային հավաքածուներում: Ընդհանուր կերպարը ստացված է:

Վահրամ Պետրոսյան- Գլխարկը ոճային է, սակայն գույնի և գործվածքի պատճառով մեծացել է Վահրամի ոչ շատ փոքր գլուխը:

Ինգա և Անուշ Արշակյաններ- Արշակյան քույրերն իրենց ոճում են, սակայն համաձայն չեմ գլխակապի գործվածքի ու վրայի վարդի հետ: Եթե ականջօղեր են դրել, ապա գլխակապը մի փոքր ավելի վերև պետք է լիներ:

Նունե Եսայան- Առանձին-առանձին` թե´ գլխարկը, թե´ վերնաշապիկը, թե´ պայուսակն ու երկարաճիտ կոշիկները գեղեցիկ են, բայց այս բոլորի համադրության հետ համաձայն չեմ: 
Թինա Կանդելակի- Այսպիսի գլխաշորեր կապելը շատ «ռիսկային» է. այն կապողը պետք է կատարյալ դիմագծեր ունենա, ընդգծված աչք-ունք, օվալաձև դեմք: Թինայի դեպքում, կարծում եմ, քիթը փոքր ինչ մեծ է, սակայն ընդհանուր վիճակը վատ չէ:

Անահիտ Սիմոնյան, Հռիփսիմե Հակոբյան- Երևում է` այս լուսանկարն արվել է արևելյան որևէ երկրում: Հուսով եմ` երգչուհիները նպատակ չեն ունեցել գլխաշորերն օգտագործել որպես աքսեսուար, այլ կապել են այն որպես տվյալ երկրի կանանց հագուստի բաղկացուցիչ մաս:

Աննա Մարիա Գալոյան- Նրա փոքրամարմին և շիկահեր լինելը հաշվի առնելով` պետք է օգտագործվեր ավելի փոքր չափսերի գլխարկ: Տեղին չէ նաև պուտավոր զուգագուլպան:

Սոնա Շահգելդյան- Համաձայն եմ գլխաշորի թե´ կապած ձևի, թե´ գույնի հետ: Տեղին են նաև մեծ ականջօղերը, սակայն շատ է ծանրաբեռնված պարանոցի հատվածը. ավելորդ է փետուրներով վզնոցը, ինչն ակնհայտ կարճացրել է երգչուհու պարանոցը:

Աննա Գրիգորյան-Հագուստն ու «վուալը» լրացնում են միմյանց, բայց մի փոքր համաձայն չեմ «վուալի» դիրքի հետ. կարելի էր այն ավելի առաջ բերել:

 

Դավիթ Թուջարյան- Միայն կասեմ, որ ընդհանուր կերպարի հետ արդարացված և գեղեցիկ է գլխակապը. ամեն բան ճիշտ է արված:


Դավիթ Թուջարյան- Միայն կասեմ, որ ընդհանուր կերպարի հետ արդարացված և գեղեցիկ է գլխակապը. ամեն բան ճիշտ է արված:

72157632660258219

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more