▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենի աղբավայրում դարձյալ խոշոր հրդեհ է բռնկվել

Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ փրկարարներ պայքարոմ են Նուբարաշենի աղբավայրում հերթական բռնկված խոշոր հրդեհի դեմ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից և կրակի օջախները այնքան շատ է, որ հշեջները մեծ դժվարությամբ են մարում այն: Իր սև գործն է անում նաև քամին:

Հրդեհի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրշեջ փրկարարներին օգնության են հասել քաղաքապետարանի ջրատարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրշեջ մեքենաներին ջուր հասցնեն:

Տեղում իրավիճակի մասին ՓԾ Երևանի վարչության պետի տեղակալ Զ․ Մելքոնյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more