▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենից 13 անձ, որոնցից 6-ը` երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

Թարմացված. ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ:

Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը՝ վիճակները գնահատվում է բավարար:

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից(միևնույն օջախից) նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության,մեկինը՝ ծանր։

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այդ քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծանր, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր մեծահասակներ են։

Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է նշված անձինք ունեցել են սննդային թունավորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more