▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենում մայրը նպաստել է, որ իր անչափահաս աղջիկները տանը ԶԲԱՂՎԵՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՄԲ

Նուբարաշենի «ամենակորած» տարածքներից մեկում 15 եւ 17 տարեկան աղջիկներին մայրը առաջարկել է զբաղվել մարմնավաճառությամբ եւ մարմնավաճառությունից ստացված հասույթը վերցրել իրեն:

Գրում է  Shamshyan.com-ը` հղում անելով «Ներդաշնակ հասարակություն» ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրությունն ու նշելով, ոև աղջիկներն ապրել են Նուբարաշենի «ամենակորած» տարածքներից մեկում:

Մասնավորապես, այդ տարածքում գտել են 1000 լիտրանոց բաք, որի վրա կտրել` պատուհան են սարքել ու ապրել դրա մեջ: Երկար ժամանակ դիմել են տարբեր ատյանների` պայմանները բարելավելու համար, սակայն ոչինչ չստանալով` աղջիկները սկսել են մարմնավաճառությամբ զբաղվել: Մայրը դրդել է, որ աղջիկները տանը «կլիենտներ» ընդունեն: Քանի որ Նուբարաշեն համայնքում զորամաս կա, հաճախորդները հիմնականում զինվորներ են եղել, իսկ գումարները հավաքագրել է մայրը: Հարեւանները պատմել են, որ օրեր են եղել, երբ աղջիկների համար հերթեր են կուտակվել:

Փոքր աղջիկը 15 տարեկանում է զրկվել կուսությունից եւ նույնիսկ չի դժգոհել` պատճառաբանելով, թե գումար է վաստակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more