▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենում քաղաքացիները հարձակվել են պարեկների վրա. պարեկները արցունքաբեր գազ են կիրառել, ապա օդ կրակել

Երեւանում, հուլիսի 16-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի գումարտակներից մեկի կրտսեր պարեկ Մ.Մ-ն, պարեկ Գ.Մ.-ի հետ, Նուբարաշեն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Նուբարաշենի 7-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում երթևեկությունը ծանրաբեռնված է ու որոշել են կարգավորել երթևեկությունը:  

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ ժամանակ քաղաքացիներից մեկը սկսել է վիճաբանել պարեկների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին ու մի քանի անգամ պարեկների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:

Պարեկները մի քանի անգամ այդ քաղաքացուն հորդորել են հարգալից վերաբերվել հասարակության և իրենց նկատմամբ, սակայն քաղաքացին շարունակել է հայհոյանքներ տալ: Նրան հանդարտեցնելու համար պարեկները օրենքով սահմանված կարգով արցուքաբեր գազ են կիրառել: 

Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է զինվորական համազգեստով մի քաղաքացի, ով հարձակվել է պարեկ Մ.Մ.-ի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  

Կայիք տեղեկություններով, պարեկները՝ տեսնելով, որ արցունքաբեր գազն անգամ չի հանդարտեցնում նրանց, Մ.Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված հրազենից դեպի երկինք մեկ նախազգուշական կրակոց է արձակել ու արդեն դեպքի վայր ժամանած լրացուցիչ օգնական ուժերի հետ զինվորական համազգեստով այդ քաղաքացուն վնասազերծել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:

Տեղում պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Ա. Օ.-ն է:   Որոշ ժամանակ անց, ոստիկանները, համագործակցելով ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հետ, պարզել են, վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը: Կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք: 

Նա նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, 27-ամյա Տ.Խ.-ն:   Ա.Օ.-ն և Տ.Խ.-ն ոստիկանների կողմից ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more