▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եւ այն կետը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, հասարակության 1-2 %-ն է կարդացել, շատերը նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձրել:

Այս մասին Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր՝ հունիսի 29-ին,  քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում: Այն կետում, որում սահմանված է այլընտրանքային ճանապարհ, սահմանված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի ապահովությունը, պետք է դուրս գան Բերձորից եւ գնան Ադրբեջանի կողմից սահմանված գծում տեղակայվելու:  Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ կողմերի համաձայությամբ պետք է հաստատվի նախագիծ, մինչեւ երեք տարվա ժամկետով ստեղծվի այլընտրական ճանապարհ, եւ մնացած գործողությունները ըստ դրա իրականացվեն: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի, պետք է կառուցվի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձոր, Աղավնո եւ Սուս գյուղերը: Հայաստանի իշխանությունների կամքից եւ որոշումից էր կախված, թե այդ նախագիծը ինչպես կհաստատվի եւ դրա արդյունքով Բերձոր քաղաքը եւ հարակից գյուղերը չեն հայտնվի ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ»,- ասաց Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more