▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերյանում Եհովայի վկաների քարոզիչներ են հայտնվել. «Ժողովուրդ»

Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գտնվող տանս դուռը թակեցին: Շեմին երկու տղամարդ էին՝ մեկը շուրջ 40 տարեկան, մյուսը՝ 25: Նրանցից ավագը, բարեւելուց հետո ինձ հարցրեց. «Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում»: Պատասխանեցի, որ նման դեպքերում պառկում եմ, հանգստանում: Պարզվեց, որ  այդ հարցը գրքույկի վերնագիրն էր, որը նրանք տվեցին ինձ: Բացի այդ, տվեցին նաեւ  Եհովայի վկաների «Դիտարան» հանդեսը: Նրանք  պատմեցին  աշխարհի վերջի, Եհովայի թագավորության մասին: Պարզվեց, որ երկու քարոզիչներն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանից էին՝ Վրաստանին սահմանակից  Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերի բնակիչներ: Նախկինում Եհովայի վկաների քարոզիչները Երեւանից էին Նոյեմբերյան գալիս, հիմա արդեն «տեղացի կադրեր» կան: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները  զբաղված են հիմնականում ծիսական արարողություններ կատարելով: Այդ արարողությունները կատարվում  են գրաբարով, ուստի անհասկանալի են ժողովրդի համար: Մարդկանց հոգիներում առկա բացը լրացնում են Եհովայի վկաները, որոնք չեն զլանում այցելել  տներ եւ բնակիչներին քարոզել: Ադրբեջանին սահմանակից տարածաշրջանում զենքը մերժող եհովականների թվի մեծանալը լավ բան չի խոստանում:

 

Հեղինակ` ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more