▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք կհամալրեն պատգամավորական թափուր տեղերը. «ՀԺ»

«Ազգային ժողովի նախագահի հրաժարականից և մանդատը վայր դնելոց հետո ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը. ով կարող է պատգամավոր դառնալ՝ Լեռնիկ Ալեքսանյանն է։ Նա մանդատից հրաժարվելու մասին է դիմում երեկվա դրությամբ չէր գրել։

Առաջիկայում պատգաավորի ևս մի թափուր տեղ է առաջանալու՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն տեղափոխվելու հետևանքով։ Այդ պարագայում էլ Աժ կարող է գալ Գագիկ Մելիքյանը, քանի որ ցուցակով Լեռնիկ Ալեքսանյանից հետո հաջորդը նա է։ Չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցության կազմում այլ փոփոխություններ էլ լինեն։ Ամեն ինչ թերևս կախված է նոր կառավարության ձևավորման շուրջ ընթացող քաղաքական կոնսուլտացիաների արդյունքներից»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more