▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օլիգարխիկ համակարգ մուտք գործող քպ-ական Ավինյանին կարգում են փոխքաղաքապետ»

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի գլխին ծառացած սպառնալիքների պայմաններում, երբ այդ սպառնալիքներին դիմակայելու հաջողությունը կախված է ազգային համախմբումից ու գործող իշխանությունների անհապաղ հեռացումից (օրակարգ, որի շուրջ համաձայնություն ունեն իրար հակադրվող քաղաքական շատ ուժեր ու հայ ժողովրդի մեծամասնությունը), գործող իշխանությունները ականջալուր լինելու տրամադրություն չեն ցուցաբերում, օլիգարխիկ համակարգ մուտք գործող քպ-ական Տիգրան Ավինյանին կարգում են Երևանի փոխքաղաքապետ։ Ակամայից հիշում եմ 2018-ի մարտ-ապրիլը, երբ երկրի ղեկավար չլինելու խոստում տված Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվում՝ անտեսելով երկրում տեղի ունեցող փոթորիկը։ Էն ժամանակ ինչ որ տեղի ունեցավ, էդ պահին անվտանգային սպառնալիք չուներ, հիմա լրիվ ուրիշ վիճակ է, հիմա հայ ժողովրդին ստիպում են հանուն իր գոյության պայքարել թե՛ դրսում, թե՛ ներսում։
Ոչ բարձրաստիճան քպ-ականներ, ձեր կերպարով անձնապես դեռևս ատելի չդարձած 20-30 պատգամավորներ, խելքի՛ եկեք, ձեզ թշնամի մի՛ սարքեք։ Նավը որ խորտակվեց, դուք էլ եք խեղդվելու։ Դուք, հենց դուք կարող եք մեծ ծառայություն մատուցել մեր ժողովրդին։ Սահմանադրական ճանապարհո՛վ լուծեք էս խնդիրը, դրա դիմաց չեք մեռնի։ Եթե վախենում եք ու պաշտպանության կարիք ունեք, կապի՛ դուրս եկեք, էդ հարցն էլ կլուծվի, ժողովուրդը ձեզ վահան կկանգնի, չի թողնի, որ ձեզ վնասեն, դրա լուծումն էլ կգտնվի, բայց, ի սեր Աստծո, մա՛րդ եղեք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more